Սոյան կարող է երիտասարդ տեսք հաղորդել
ФОТОԳերմանացի գիտնականներն ապացուցել են, որ նրանց համար, որոնց մաշկն արդեն ծերացել է, սոյայի հատիկները մաշկի երիտասարդությունը վերադարձնելու արդյունավետ միջոց են:
Գիտնականների կատարած հետազոտությանը մասնակցել է 50-65 տարեկան շուրջ 2 հազար կին: Պարզվել է, որ սոյայի հատիկներում առկա նյութը նպաստում է կոլագենի արտադրությանը. սպիտակուց, որը մաշկին առաձգականություն է հաղորդում, բայց որը տարիքի հետ սպառվում է: Այդ նյութն արգելափակում է այն ֆերմենտները, որոնք կոլագենի սպառում են առաջացնում, եւ նպաստում նորերի արտադրմանը: Փորձին մասնակցողների շուրջ կեսի մոտ սոյայի հատիկների պարբերական օգտագործումից հետո մաշկն ավելի ձիգ է դարձել: Գենիստեինն առավելապես արդյունավետ է կլիմաքսի ժամանակ: Այն նվազեցնում է նաեւ ցավի զգացողությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: