Այս հղի կինը իր պարանոցին տարօրինակ գունդ նկատեց. ամուսիններն ապշեցին՝ իմանալով՝ ինչ է դա
ФОТОՊատմություն, որը սկսվեց 2007 թ., երբ 35-ամյա Էշլի Հելֆորդը սպասում էր իր առաջնեկին:
Կնոջ բժիշկները նրա պարանոցին հանկարծակի առաջացած ելուստը վարակի հետևանք համարեցին:
Հակաբիոտիկները վերացրին խնդիրը, բայց որոշ ժամանակ անց ելուստը վերաճեց:
Այդ ժամանակ բժիշկները ենթադրեցին, որ ելուստը քար է թքագեղձում:
Կես տարի անցավ, բայց ելուստը չէր վերանում:
Ընդհակառակը՝ դարձավ ցավոտ և կոշտ:
Կնոջը բիոպսիա արեցին: Քաղցկեղ հայտնաբերվեց:
Նորությունից 4 օր անց Էշլիին ծննդաբերւթյան խթանում արեցին:
Փոքրիկ Հարլին ծնվեց հղիության 33-րդ շաբաթում: Երեխան առողջ է:
Ծննդաբերությունից կարճ ժամանակ անց բժիշկները հեռացրին Էշլիի թենիսի գնդակին մեծության ուռուցքը:
Սակայն վիրահատությունից հետո նա սկսեց սարսափելի գլխացավերով տառապել, աչքերի առաջ մշտապես պատկերը կրկնակի էր երևում:
Տոմոգրաֆիայի արդյունքում Էշլիի ուղեղում քաղցկեղային ուռուցք հայտնաբերվեց, թոքերում և լյարդում՝ ավելի փոքր ուռուցքներ:
Կարծես հույս չկար…
Սակայն էշլին չհանձնվեց:
Օր օրի նրա վիճակը վատանում էր՝ աջ աչքը չէր բացվում, գլխացավերը խենթացնում էին, կինը հազիվ էր կարողանում վեր կենալ անկողնուց:
Բայց պայքարում էր:
Որոշ ժամանակ անց զննությունն անհավանական արդյունք ցույց տվեց. քաղցկեղը նահանջել էր:
Հիվանդությունից հետո Էշլին խնդիրներ ունի շնչառության, մարսողության հետ, քրոնիկական գլխացավեր, աչքերի կտրող ցավ, դաշտանադադար:
Կինն այլևս չէր կարող երեխաներ ունենալ:
Սակայն հերթական զննության ժամանակ Էշլին իմացավ, որ հղի է: Փոքրիկ Գրեյսի ծնունդից հետո զույգը ևս մեկ երեխա ունեցավ:
Բժիշկներն Էշլիի առողջացումը հրաշք են համարում: