Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը՝ նոր ու ճակատագրական «կամ-կամ»-ի առջեւ

ПОЛИТИКА

«168 ժամ» թերթը գրում է. «Անկախ նրանից՝ որն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իշխանության իրական նպատակը. վերարտադրությո՞ւնը, ինչպես վախեցնում են ընդդիմադիրները, թե՞ ժողովրդավարացումը, ինչպես վստահեցնում են իշխանությունները, այսպիսով Հայաստանը թեւակոխում է նոր փուլ՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների նոր հարթություն, որը կարող է ինչպես՝ ընձեռել երկիրն իսկապես որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորություններ, այնպես էլ՝ առաջ բերել նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ:

Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները հայտարարեն իշխանության վերարտադրության ու քաղաքական մենաշնորհի հաստատման մասին, իրականում այս փոփոխությունները՝ գոնե դրանց, այսպես ասած, տեքստային առումով, բավական մեծ հնարավորություններ են ընձեռում իշխանության ապակենտրոնացման, որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքի ամրագրման, ընդդիմության դերի որոշակի բարձրացման եւ մի շարք այլ կարեւոր առումներով, որոնք հանրագումարում հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը ու քաղաքական մշակույթի կատարելագործմանը:

Սակայն այլ բան է պայծառ ապագա խոստացող տեքստը, բոլորովին այլ բան է դրա իրագործումը կյանքում: Գործող Սահմանադրությունը՝ իր բազմաթիվ թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, այսպես ասենք, այնքան վատ սահմանադրություն չէ, որքան այն իրագործվում է, իսկ, որ ավելի ճիշտ է՝ ոտնահարվում է կյանքում: Այսինքն՝ կրկին հանգում ենք լավ օրենքի, տվյալ դեպքում՝ Սահմանադրության ու դրա կենսագործման հակասության առջեւ: Ցանկացած լավ գրված սահմանադրություն կարող է պատուհաս դառնալ պետության համար, եթե գործնականում այն ոչ միայն չի պահպանվում, այլեւ դառնում է ամենաշատը ոտնահարվող ու խախտվող փաստաթուղթը:

Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար, եթե դրա ընդունմանը զուգահեռ կամ դրանից առաջ՝ բարեփոխվեն, վերափոխվեն սահմանադրության «սուբյեկտները»՝ իշխանությունները՝ առաջին հերթին, եւ քաղաքական համակարգը՝ ընդհանուր առմամբ:

Իրականում մեր կուսակցությունների մեծամասնությունը, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր ուժերը, իրենց ներքին բովանդակությամբ, ներքին հարաբերությունների որակով չեն տարբերվում, երբեմն բացասական իմաստով նույնիսկ «գերազանցում» են իշխանությանը՝ ՀՀԿ-ին: Խոսքն առաջին հերթին՝ ներքին ժողովրդավարության բացակայության, առաջնորդների՝ անձի պաշտամունքի հասնող գերիշխանության, որոշումների կայացման մենիշխանության մասին է: Այս եւ բազմաթիվ այլ երեւույթներ բնորոշ են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցություններին, անգամ նրանց, ովքեր հանդես են գալիս եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանն ու ազատականությանը հավատարմության երդումներով:

Խորհրդարանական կառավարման համակարգը ժամանակի մեջ քաղաքական համակարգի այս արատները վերացնելու եւ իսկապես ժողովրդավարական հարաբերություններ հաստատելու հնարավորություններ պարունակում է: Մյուս կողմից՝ այն վտանգավոր եւ շատ ավելի բացասական կարող է դառնալ այն դեպքում, երբ իրական փոփոխությունները փոխարինվեն պսեւդոփոփոխություններով, կոսմետիկ վերափոխումներով՝ պահպանելով ու ավելի խորացնելով այն ախտերը, որոնցով հիվանդ են մեր բոլոր իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական համակարգը՝ ամբողջությամբ: Որոնց արդյունքում եւ որոնց պատճառով հիվանդ է նաեւ հասարակությունն ու պետությունը, վերջին հաշվով:

Սահմանադրական փոփոխություններն իրականում ընտրություն են Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի համար: Ընտրություն ոչ այնքան՝ «այո»-ի ու «ոչ»-ի, որքան՝ բուժվելու կամ հիվանդության շարունակվելու ու, Աստված մի արասցե, մահկանացու կնքելու միջեւ: Սա հերթական, գուցե ամենաճակատագրական «կամ-կամ»-ն է, որից կախված է Հայաստանի ապագան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри