«Վեցյակը» եւ Իրանը հավաստել են իրանական ատոմի շուրջը գործարքի իրագործումը շարունակելու մտադրությունը
МЕЖДУНАРОДНОЕ Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման համատեղ հանձնաժողովի մասնակիցները հավաստել են այդ համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հանձնառությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի եւ միջազգային միջնորդներնի «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշատական անդամները եւ Գերմանիան) քաղտնօրենների մակարդակով բանակցությունները կայացել են Ավստրիայի մայրաքաղաքում՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի ներկայությամբ, որը նիստը նախագահել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանձնարարությամբ:
«Վեցյակը» նաեւ հավաստել Է միջազգային առեւտրատնտեսական փոխգործակցությանը եւ ֆինանսական ոլորտում համագործակցությանը Թեհրանի լիակատար մասնակցության ապահովման հանձնառությունը:
Միեւնույն ժամանակ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին ասել Է, որ հանդիպմանը քննարկվել Է Թեհրանի կողմից ուրանի խտանյութի գնման հնարավորությունն՝ այն գազի վերամշակելու համար, սակայն մասնակիցներն առայժմ միասնական կարծիքի չեն հանգել այդ կետի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



