Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքացիներին միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանը կոչ է արել համաքաղաքացիներին միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ:
Միասին մաքուր պահենք մեր քաղաքը»,- ասվում է հայտարարության մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



