Չինաստանը ջրարկել Է սեփական արտադրության առաջին ավիակիրը
ПОЛИТИКАՉինաստանում ջրարկել են առաջին ավիակիրը, որն ամբողջությամբ կառուցված Է հայրենական նախագծով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները հայտարարել Էին, որ նավը (001A տիպ) սպառազինության կընդունվի 2020 թվականին՝ վերջնակառուցումից եւ ընթացային փորձարկումներից հետո:
Ներկայում Չինաստանի ռազմածովային ուժերի սպառազինութունում կա մեկ ավիակիր՝ «Լյաոնինը»: Այն վերջնակառուցվել Է ՉԺՀ-ում նախկին խորհրդային ավիակիր «Վարյագ» ծանր հածանավի հիմքի վրա, որն Ուկրաինայից գնվել Էր անցյալ դարի 90-ական թվականների վերջին:
Չինաստանն այժմ նաեւ կառուցում Է մեծ գաբարիտների երրորդ «լողացող օդաթռիչքարանը» (002 տիպ), որն իրենից միանգամայն նոր նախագիծ Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



