Դժբախտ դեպք Բարձրավանում. 64-ամյա գյուղացին ընկել է ընկուզենուց ու տեղում մահացել
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 64-ամյա Ա. Հ.-ն Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է եւ տեղում մահացել:
Կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է եւ եղանակը անբարենպաստ, հետեւաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Գորիսի ՈԲ երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն:
Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 05.40-ին դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



