Հայ մարմնամարզուհիները մասնակցել են գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը
СПОРТՀայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամներ Յուլիա Վոդոպյանովան և Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը և “Happy Caravan” միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) “Happy Caravan” միջազգային մրցաշարում օղակներով և գուրզերով վարժություններում զբաղեցրել է 2-րդ, իսկ գնդակով վարժությունում՝ 3-րդ տեղը: Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը: Նշենք, որ մեր մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



