Uber-ը հայտարարել Է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին
ОБЩЕСТВОUber ընկերությունը, որը մասնագիտացած Է տաքսիների առցանց պատվերների բնագավառում, հայտարարել Է մինչեւ 2020 թվականը թռչող փոխադրամիջոցի աշխատանքային մոդել ներկայացնելու պլանների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
«Քաղաքային ավիացիան բնական հաջորդ քայլն Է Uber-ի համար»,- նշել Է արտադրանքի գծով գլխավոր ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը:
Նա հավելել Է, որ ընկերությունը ձգտել Է մարդկանց տալ ավելի շատ ազատ ժամանակ, ինչպես նաեւ նվազեցնել ճանապարհների բեռնվածությունը եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը: Այս առնչությամբ Uber-ն աշխատում Է, որպեսզի «Սեղմիր կոճակն, ստացիր թռիչք» ընտրության հնարավորությունն իրականություն դառնա, նշել Է Հոլդենը:
Ընկերությունը փոխադրամիջոցի նոր մոդելը պատաստում Է Դուբայում կայանալիք World Expo-2020 ցուցահանդեսի համար:
Uber տաքսիների պատվիրման առցանց ծառայությունն աշխատում Է գրեթե 70 երկրների 570 քաղաքներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



