Ռեփեր Դրեյքը գլխավորել Է կատարողների վարկանիշը վաճառքների ցուցանիշով
ОБЩЕСТВО Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել Է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտը, որը նաեւ առաջատարն Է վաճառքների ցուցանիշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ֆոնոգրամաներ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) զեկույցում:
2015 թվականին այս վարկանիշը գլխավորում Էր երգչուհի Ադելը, որն այս տարի նվաճել Է հինգ «Գրեմմի» արձանիկներ: IFPI-ի զեկույցում նա իջել Է չորրորդ տեղը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դեւիդ Բոունին, որը 2016 թվականի հունվարի 10-ին 69 տարեկան հասակում վախճանվել Է Նյու Յորքում: Առաջատարների եռյակը եզրափակում Է Coldplay երաժշտական խումբը:
Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Ջասթին Բիբերը, Twenty One Pilots-ը, Բեյոնսեն, Ռիհաննան, The Weeknd-ը եւ ամերիկացի երգիչ Փրինսը, որը վախճանվել Է 2016 թվականի ապրիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



