«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկը կրկին «Երևան Սիթի Տուր»-ով՝ բանկային համակարգով հետաքրքրվող երիտասարդների համար
ФОТОԵրևանի քաղաքապետարանը և Կենտրոնական բանկն արդեն հինգերորդ տարին է ՝ ֆինանսական ոլորտի ուսանողների, ոլորտով հետաքրքրված աշակերտների համար կազմակերպում են մեկամսյա ծրագիր՝ ճանաչողական շրջագայություններ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերում։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում ֆինանսական և բանկային ոլորտի ուսանողները, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված աշակերտներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն շրջելու «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով և ծանոթանալու մայրաքաղաքի ֆինանսական կառույցներին և դրանց գործունեությանը՝ ծրագրի համար մշակված հատուկ երթուղով:
Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների միամսյակ» նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» ծրագրով այս տարի` ապրիլի 19-ից մինչև մայիսի 15-ը, անցկացվելու է 8 շրջագայություն, որի մասնակիցները նախապես հերթագրվել են։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն