Օրվա բաղադրատոմսը. Շերտավոր խմորով «Նավակներ»
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Բաղադրիչներ
պատրաստի շերտավոր խմոր – 500գր
միս խոզի – 300գր
սոխ – 1 հատ(մեծ)
կարտոֆիլ – 3-4 հատ
կարագ – 100գր
վարունգ մարինացված – 1 հատ(մեծ)
ձու – 1 հատ
պանիր քերած – 50գր
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք խմորը 12 հավասար ուղղանկյունիների, գրտնակում և հանդիպակաց
ծայրերին անում կտրվածքներ:
- Մաքրում, լվանում և խաշում ենք կարտոֆիլը աղաջրում, ապա տրորում այն, որ ստացվի պյուրե, ավելացնում ենք 30գր կարագ: Կտրատում ենք թթու վարունգը խորանարդիկներով: Կտրատում ենք խոզի միսը ավելացնում աղ, սև պղպեղ և տապակում մնացած կարագի մեջ ուժեղ կրակի վրա: Ավելացնում ենք կիսալուսնաձև կտրատված սոխն ու շոգեխաշում 10 րոպե փակ կափարիչով միջին կրակի վրա:
Ապա ուղղանկյունաձև կտրատված խմորի վրա դնում ենք 1ճ/գդ կարտոֆիլային պյուրե, հավասարեցնում և վրան ավելացնում ենք մսայնի զանգվածն ու թթու վարունգը:
- Փաթաթում ենք խմորն այնպես, որ կտրվածքները ընկնեն մեկը մյուսի վրա և ամրացնում ենք ծայրերը տալով նավակի տեսք:

- Շարում ենք նավակները պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան լցնում քերած պանիր և քսում ձու, որպեսզի կարմրի:

- Թխում ենք 15-25 րոպե 200 աստիճանում:

Հուսանք հավանեցիք մեր շերտավոր խմորով “Նավակներ”-ը և մոտ ժամանակներում
կզարմացնեք Ձեր սիրելիներին պատրաստելով դրանք ընթրիքին:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



