Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ույգուրական հարցը»` Չինաստան–մահմեդական աշխարհ «բախման» առիթ

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չինաստանի Սինցզյան-ույգուրյան ինքնավար մարզում տեղի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանել անջատողական և ծայրահեղական ենթատեքստեր ունեցող անուններով։

Արգելված անունների ցուցակում տեղ են գտել Իսլամ, Ղուրան, Մեքքա, Ջիհադ, Իմամ, Սադամ, Հաջ և Մեդինա անունները: 
«Պարզապես պահեք կուսակցության գիծը: Այդ անուններով մարդիկ բնակության վայրում գրանցում չեն ստանա»,- արգելքը մեկնաբանել է ոստիկանական պաշտոնյան: Նրա խոսքերով` գրանցում չունեցող երեխաները չեն ստանա պետական կրթություն, ինչպես նաև առողջապահական ծառայություններ և սոցպաշտպանություն:

Չինաստանի այս քայլը բորբոքելու է ողջ մահմեդական աշխարհին ու առաջացնելու է քննադատության ալիք։ Պեկինն ունի լայն տնտեսական հարաբերություններ մահմեդական աշխարհի հետ`առաջին հերթին Արաբական թերակղզու երկրների`Սաուդյան Արաբիա, ինչպես նաև Իրանի` իսլամական աշխարհի այդ երկու կենտրոններից չինական տնտեսությունը միլիոնավոր բարելների նավթ է գնում ու ունի միլիարդավոր դոլարների պայմանագրեր ու ներդրումներ։ Նույն էներգետիկ–տրանսպորտային կապերով է Պեկինը «կապված» սահմանակից Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրների հետ, որտեղից`թուրքմենական և ղազախական էներգակիրներ է ստանում ու այդ երկրները ցամաքային մետաքսի ճանապարհի ու Տրանսկասպյան միջանցքի տարրերն են հանդիսանում։ Մահմեդական խոշոր երկրներ, որտեղ չինական կապիտալը ներկայացված է ու Պեկինն ունի աշխարհաքաղաքական շահեր գտնվում են նաև Ասիայում`Մալազիան ու Ինդոնեզիան։

Բացի այդ, ռազմա–քաղաքական դաշնակից է այնպիսի ազդեցիկ մահմեդական երկիր, ինչպիսին Պակիստանն է։ Սակայն հաշվի առնելով վերոնշյալ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները Պեկինի հետ պահպանելու լավ հարաբերություններ` իսլամական աշխարհը կարող է սահմանափակվել զուտ դիվանագիտական հայտարարություններով կամ որոշակի «հասարակական դժգոհություն» ներկայացնելով ԶԼՄ–ներով ու այլ հարթակներով։

Ույգուրների հարցով ամենաշահագրգռված կողմը Թուրքիան է, որը միշը կոշտ քննադատության է ենթարկում Չինաստանին`ույգուրական խնդրի համար, հանդես գալով պանթուրքական և պանիսլամական շահերի պաշտպանի դերում Անկարան`Էրդողանի իշխանության օրոք հատկապես, բարձրաձայնելու է այդ խնդիրը զուտ PR տեսանկյունից։ Ոչ ոք չի ցանկանա խզել կապերն ու կորցնել միլիարդանոց շուկան`ի դեմս Չինաստանի, որն այս պահին գերտերություն է ու ՄԱԿ–ում ունի վետոյի իրավունք`ԱԽ–ի անդամ է։
Մահմեդական աշխարհն`ի դեմս պետությունների կարող է սահմանափակվել դիվանագիտական կամ այլ մակարդակի քաղաքական հայտարարություններով, սակայն իսլամիստական ու ահաբեկչական կազմակերպությունները`հատկապես ույգուրական, որոնք այս պահին ակտիվ են Սիրիայում ու նրանց անդամները կարող են վերադառնալով հետ`Չինաստանի իշխանությունների վերոնշյալ գործողությունների ֆոնին ոտքի հանել «ույգուրական փողոցը» ու հանդես գալ անջատողական կոչերով ու դիմել ծայրահեղ քայլերի`ահաբեկչական գործողությունների Սինցզյանում տեղի չինացիների կամ ոստիկանական ու ուժային բլոկի այլ ինստիտուտների դեմ։

Չինաստանի իշխանությունները վերջերս Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում, որտեղ տարածված է իսլամը, արգելել են կրել բուրկի՝ ավանդական մուսուլմանական հագուստ, որը ամբողջությամբ փակում է դեմքը։ Այս արգելքը բացատրել են անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարով, հայտնում է The Independent–ը։

Օդանավակայաններում ու երկաթգծային կայաններում ծառայողները պարտավոր են լինելու կանանց իրազեկել բուրկի հագնելու արգելքի մասին։ Նաեւ արգելվում է պահել մորուք, որը բնորոշ չէ չինական մշակույթին։ Նահանգի որոշ շրջաններում այդ արգելքն արդեն գործում է, օրինակ բուրկիով կնոջը թույլ չեն տալիս օգտվել հանրային տրանսպորտից։

Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը՝չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:

Ույգուրները իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենք ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները:
Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին: 
«Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, որի շատ անդամներ այս պահին գտնվում են Սիրիայում`իսլամիստական տարբեր խմբավորումներում, սպառնում են Չինաստանի կենտրոնական իշխանություններին ահաբեկչություններով։ Ույգուրական ծայրահեղականների հարձակման թիրախ են դառնում հիմնականում տեղի չինացիներն ու զինվորականներն ու ոստիկանները։

Պեկինը տարիներ շարունակ իրականացրել է Սինցզյանի ժողովրդագրական դեմքի փոփոխությանն ուղղած միջոցառումներ`տարբեր շրջաններից շինարարության, արդյունաբերության զարգացման պատրվակներով չինացիներ է բնակեցրել այդ շրջանում։ Թվաքանակի փոփոխությունը նպատակ ուներ թույլ չտալ ույգուրներին կոմպակտ բնակվել մի տարածաշրջանում ու առաջ քաշել անկախության պահանջներ։

Պեկինը պետք է հետագայում շատ զգույշ լինի, քանի որ ույգուրական խնդիրը կարող է օգտագործվել աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից`ԱՄՆ–ի, որոնք համաշխարհային ԶԼՄ–ների միջոցով կարող են «փոքր» հարցից`մեծ խնդիրներ առաջացնել ու Չինաստանին ներկայացնել, որպես իսլամաֆոբ, մահմեդականներին հետապնդող երկիր`մահմեդական, արաբական աշխարհում չինական բիզնեսին դուրս մղելու ու նրանց տեղն այդ «աղմուկի» ներքո գրավելու համար։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха