Թուրքիայում Դավութօղլուի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են թուրք-սիրիական սահմանին օդային խախտումներին, Իրաքից և Սիրիայից Թուրքիային սպառնացող ահաբեկչությանը, ինչպես նաև երկրի ներսում տարվող հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:
Նիստին ներկա են եղել փոխվարչապետները, ներքին գործերի և արդարադատության նախարարները, ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ազգային հետախուզական ծառայության ղեկավարը և այլոք:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



