Գարուն-ամառ 2017. մատնահարդարման հիմնական միտումները
ФОТОԳեղեցիկ եղունգները ձեր ամենօրյա իմիջի հիմնական մասն են: Բացի ժամանակի փորձությունն անցած՝ դասական ֆրանսիական եւ կարմիր մատնահարդարումից, սեզոնի հետ կապված բյութի ինդուստրիայում նոր միտումներ են ի հայտ գալիս:
Անգամ ամենամտածված իմիջը կարող են փչացել ոչ տեղին դիմահարդարումն ու չխնամված եղունգները: 2017 թ. մատնահարդարման նորաձեւ գաղափարները թույլ կտան ավելի ոճային երեւալ: Ներկայացնում եք գարնան վերջին եւ ամռան սկզբի հիմնական թրենդները:
Բնական ձեւ
Բնականությունը գերակայում է: Դիզայներները միաբերան պնդում են՝ եղունգները պետք է լինեն մատների բարձիկների մակարդակին, թույլատրվում է 2–3 մմ բարձրությունը: Համարվում է, որ սա հարմար չափ է թե համակարգչով աշխատելու, թե սմարթֆոն օգտագործելու համար: Կարող են ընտրվել նշաձեւ, օվալաձեւ կամ թեթեւ քառակուսի ձեւերը: Անբնական երկարության սուր ծայրերով եւ հստակ քառակուսի ձեւերով եղունգներն այս սեզոնին թրենդային չեն:
Մետալիկա
Դիզայներները ոգեւորվել են նորաձեւության շաբաթվա արծաթափայլ ակցենտներից եւ առաջարկել այդ միտումները տեղափոխել nail art: Նման պարզ ու էլեգանտ մատնահարդարում արվում է փայլով մանիկյուրի օգնությամբ կամ հայելային էֆեկտ ունեցող միջոցներով:
Երկրաչափություն ու գեղարվեստ
Վարպետներն առաջարկում են եղունգները զարդարել կետերով, գծերով, քառակուսիներով՝ նուդ, թափանցիկ կամ սպիտակ ֆոնի վրա:
Ֆրենչ
Հին ու բարի դասական ֆրանսիական մատնահարդարումը գեղեցկությամբ ոչնչով չի զիջում նորույթներին: 2017 թվականին այդ ոճը համարվել է ունիվերսալ, քանի որ նույնքան ներդաշնակ է դիտվում թե գրասենյակում, թե տոնական իրադարձությունների ու ընկերական երեկույթների ժամանակ: Հիմնական միտումների շարքում ավելի հազվադեպ է հանդիպում գունավոր ֆրենչը, իսկ ծայրերի վառ գծերը տեղը զիջում են զուսպ սպիտակին:
Ֆեն- շույ
Նորույթը շատ հաճախ լավ մոռացված հինն է: Միջնամատը կամ մատնեմատը հատուկ առանձնացվում է ուրիշ գույնով կամ ոճով: Նման անսովոր հնարքը թույլ է տալիս յուրահատուկ դարձնել անգամ ամենապարզ մատնահարդարումը:
Գրադիենտ
Սահուն ու բնական անցումները, որոնք օգտագործում են վարսահարդարները, ոգեշնչել են նաեւ մատնահարդարներին: Պոպուլյար դարձած օմբրեները, որոնց դեպքում մուգը հաջորդվում է բաց գույնով, կիրառվում են նաեւ մատնահարդարման մեջ: Գույներն ընտրելիս ցանկալի է նախապատվությունը տալ նուդային, հատապտղային եւ մուգ գույներին:
Գլիտեր
Փայլեր եղունգների համար. սրանք տարբեր ձեւերի եւ գույների մետաղական փայլով մանր կտրտած շերտիկներ են: Սովորաբար մասնիկները 0,1 - 4,0մմ են լինում: Դրանք երկար են մնում եղունգների վրա, կայուն են:
Կենդանական պրինտներ
Այս սեզոնում խրախուսովում են կենդանական պրինտները՝ օձի կաշվի, վագրային, հովազային նախշերը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE