«Այս պահին ապրում եմ իրենով». Լայանա
ЛАЙФExclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված երգչուհի Լայանան։
- Ձեր օրն սկսվում է...
- Բալիկիս արթնանալով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Էլի կրկնվեմ երևի, բալիկս. այս պահին ապրում եմ իրենով:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Ներդաշնակությունն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Ամուսնուս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Դավաճանությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Չեմ հիշում:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Որ ծովափնյա քաղաքում չեմ ծնվել:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Ամուսնուս՝ Ռոլանդի հետ, երբ դեռ ընկերություն էինք անում:
- Երբ բարկացած եք...
- Անտանելի եմ:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Մտնի իմ հոգեվիճակի մեջ:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Այո, շուն:
- Եթե լինեիք ամենազոր...
- Ոչ մի երեխա անտուն ու առանց ծնողների չէր մնա:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Կարծում եմ՝ հայրենասեր եմ:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Ընտանիքս:
- Ամենաշատը երազում եք...
- Զույգ ունենալու մասին:
- Երբեք չեք փորձի...
- Օդապարիկից թռչել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Իմ տունը:
- Միշտ վախեցել եք...
- Անհաջողակ լինելուց:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Վստահ կարող եմ ասել, որ ամուսինս:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Կեղծավորություն են անում:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Ես կարիճ եմ ))
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Միանշանակ ամռան:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Վզնոց է, որ 2 տարուց ավելի է՝ չեմ հանում:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Լինել սիրող, հաշտ և համբերատար:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Առանց աղջկաս:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Մինչև բալիկիս ծնունդն ուրիշ կարծիք ունեի, բայց հիմա՝ միանշանակ ընտանիքը:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Այսօր, երբ բալիկիս տարա մանկապարտեզ, նա լացում էի իմ հետևից, և, անկախ ինձնից, աչքերս լցվեցին:
- Այս պահին կուզենայիք...
- Ծնողներս կողքիս լինեին:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Հասնել այն ամենին, ինչ իմ առջև դրել եմ:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Կարծում եմ՝ ամեն բան հարցրեցիք:
- Եվ վերջում...
- Կուզենամ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի շատ պաշտպանված, հայ մայրերի աչքերից արցունքներից չհոսեն, ու մենք կորուստներ չունենանք:
Մարիամ Նալբանդյան