Ռուսաստանում տղամարդը մահացել է Ծնողների օրը` հոր գերեզմանի մոտ
ОБЩЕСТВОՌուսական Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքի 45-ամյա բնակիչը մահացել է Ծնողների օրը` իր հոր գերեզմանի մոտ: Այս մասին հայտնում է «Курьер. Среда. Бердск» կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` տղամարդն իր մոր հետ այցելել է հոր գերեզման, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն բուժաշխատողներին չի հաջողվել փրկել տղամարդուն:
Ենթադրվում է, որ տղամարդու ինքնազգացողության վատթարացման և մահվան պատճառ են դարձել այդ օրվա հետ կապված զգացողությունները:
Նշվում է, որ տղամարդը տառապել է սրտային սուր անբավարարությունից:
Ծնողների օրը (Радоница) նշվում է Զատկի շաբաթվան հաջորդող երեքշաբթի օրը. ուղղափառներն այցելում են գերեզմանոցներ ու հիշում հանգուցյալներին։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



