Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը հասավ նպատակին. Ինչ է անելու Հայաստանը

ПОЛИТИКА

 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Մոսկվայում ապրիլի 28-ին տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Փաստացի, Բաքուն հասավ եռակողմ այդ հանդիպումը նախաձեռնելու իր նպատակին, որը համառորեն հետապնդում էր դեռեւս հունվարից: Եռակողմ հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարեց դեռ 2017 թվականի հունվարին Մոսկվա կատարած այցից հետո, ընդ որում դժգոհելով այցի արդյունավետությունից: Վերադառնալով Բաքու՝ նա հայտարարեց, որ Մոսկվան ունի այդպիսի եռակողմ հանդիպում կազմակերպելու մտադրություն, եւ Բաքուն ողջունում է դա:

Երեւանը քաղաքավարի մերժեց: Մեկ օր անց Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հայտարարեց, թե հայտնի չէ այդպիսի հանդիպման մասին, եւ Երեւանը տեղյակ է միայն Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հանդիպման մասին: Մոսկվան չհաստատեց եռակողմ հանդիպման նախաձեռնությունը, հայտարարելով միայն, թե դեմ չի լինի կազմակերպել, եթե կողմերը ունենան ցանկություն, բայց չի կարող որեւէ մեկին պարտադրել այդպիսի հանդիպում:

Փաստացի, Ռուսաստանն այդպիսով Բաքվին հայտնում էր, որ ի վիճակի չէ Երեւանին բերել եռակողմ հանդիպման: Ի վիճակի չէ, թե՞ չունի ցանկություն, կամ խնդիրը չի համարում այնքան կարեւոր, որ փորձի Երեւանից հասնել համաձայնության, պարզ չէր: Աներկբա է, որ ապրիլի պատերազմից հետո Երեւանի հետ հարաբերությունում Մոսկվան հայտնվել է որոշակի բարդ իրողությունների եւ որոշակի կաշկանդվածության առաջ, հաշվի առնելով ապրիլի պատերազմին իր «մերկացումը»՝ գործնականում հակահայկական կամ մեղմ ասած անտարբեր կեցվածքի պատճառով:

Մյունխենում տեղի ունեցավ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպումը: Դրանից կարճ ժամանակ անց Բաքուն կրկին հրապարակ բերեց եռակողմ ֆորմատի հարցը, Երեւանը կրկին մերժեց «քաղաքավարի», Մոսկվան կրկին չստանձնեց այդպիսի հանդիպում անցկացնելու հանձնառություն, եւ Բաքվի ցանկությունը կրկին մնաց անկատար:

Եռակողմ ֆորմատը Բաքվի համար ցանկալի ֆորմատ է, այն ոչ դե յուրե, բայց դե ֆակտո Մինսկի խմբի համանախագահությանը զուգահեռ ֆորմատ է: Իսկ Բաքուն բացահայտորեն դժգոհում է ԱՄՆ եւ Ֆրանսիայի «հայամետ» քաղաքականությունից: Միեւնույն ժամանակ, Արեւմուտքում բացահայտվում են Բաքվի «խավիարային դիվանագիտության» օրինակները:

Ի տաբերություն արեւմտյան անհարմարությունների, Բաքվի համար Ռուսաստանի եվրասիական հովանին հարմարավետ տարածություն է, ընդ որում փորձված հարմարավետությամբ: Ի վերջո, Բաքուն հենց այդ հարմարավետ ֆորմատում է հասունացրել ապրիլյան ագրեսիան ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտմամբ, իհարկե Հայաստանի քաղաքական ղեկավարության ակնառու իշխանական կոմֆորմիզմից բխող արտաքին քաղաքական մի շարք կոպիտ սխալների ուղեկցությամբ:
Փորձված հարմարավետության պայմաններում, հատկապես Վիեննայի օրակարգի պարտադրման առաջ կանգնելուց հետո, լիովին հասկանալի է Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ֆորմատը վերականգնելու Բաքվի ձգտումն ու համառությունը, քանի որ դա է ապրիլյան չստացված ագրեսիայի փակուղուց դուրս գալու ճանապարհը:

Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Բաքուն մասնակի անցավ այդ ճանապարհը՝ ՌԴ աջակցությամբ, որտեղ Վիեննայի օրակարգը փորձ արվեց փոխարինել Սանկտ-Պետերբուրգի օրակարգով: Սակայն այդ հանդիպման հաջորդ օրը Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգում չի եղել հրադադարի մեխանիզմի ներդրման մասին խոսք, այդուհանդերձ իրենց համար դա է առաջնահերթությունը:

Բաքվի համար պարզ է, որ ըստ երեւույթին մեկ հանդիպումով փակուղուց դուրս գալ հնարավոր չէ, անհրաժեշտ է վերականգնել ամբողջական եռակողմ գործընթաց, եւ Ադրբեջանն ըստ երեւույթին Ռուսաստանին փորձում է բերել դրան: Ռուսաստանը ապրիլից հետո ունի նույնպես փակուղային վիճակ եւ ստիպված է որոշակի քայլեր կատարել Հայաստանի անվտանգության եւ ռազմա-քաղաքական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ:

Բայց ռազմավարական իմաստով Մոսկվան շարունակում է մնալ նախաապրիլյան տիրույթում, իսկ Մոսկվայի մարտավարական «շեղումները» Բաքուն թերեւս փորձում է չեզոքացնել Եվրասիական միությանն անդամակցելու խաղաքարտը կրկին խաղարկելով: Մարտի 31-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցին ի պատասխան Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի Բաքվի անդամակցությունը ԵՏՄ-ին:

Իսկ ինչպես հայտնի է, Բաքուն դրա «գինը» սահմանել է Արցախի խնդրում իր ծրագրերին ռուսական աջակցությունը: Մյուս կողմից թերեւս հասկանալի է, որ թե Բաքուն, թե Մոսկվան հստակ գիտակցում են, որ գործնականում զբաղված են երկուստեք «բլեֆով». Բաքուն չի անդամակցի ԵՏՄ-ին՝ Արցախի հարցում աջակցություն ստանալով, իսկ Մոսկվան էլ չի ցուցաբերի այդ աջակցությունը, քանի որ Մոսկվայի խնդիրը Արցախում ոչ թե Բաքվի, այլ հենց իր ներկայացվածությունն ընդլայնելն է:

Այդուհանդերձ երկուստեք այդ «բլեֆի» միջոցով ընթանում է դիրքային գործընթաց, որտեղ Հայաստանը մինչեւ ապրիլ վերածվել էր օբյեկտի: Ապրիլից հետո հայկական զինուժի ահռելի ջանքով Հայաստանը վերականգնեց սուբյեկտությունը:

Գործնականում խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը պահում է իր սուբյեկտությունը, թե՞ Բաքուն կհաջողի իր համար հարմարավետ եռակողմ ֆորմատի վերականգնման փորձն, ու այդպիսով կրկին Հայաստանը կվերածվի օբյեկտի:

Ըստ այդմ առաջանում է հարցը, թե ինչի՞ համար է Նալբանդյանը մեկնում Մոսկվա, երբ մինչ այդ երկու անգամ Հայաստանը քաղաքավարի կերպով մերժել է եռակողմ այդ հանդիպման նախաձեռնությունը, թույլ չտալով Մինսկի, իսկ ավելի շուտ Վիեննայի օրակարգին դե ֆակտո զուգահեռ օրակարգի ձեւավորում:

Բաքվին հաջողվե՞լ է հասնել նրան, որ Ռուսաստանը «բերման ենթարկի» Նալբանդյանին, թե՞ Հայաստանին է հաջողվել եռակողմ այդ հանդիպմանը ներդնել իր օրակարգը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Մոսկվայի հանդիպման մասին պաշտոնական հաստատմանը զուգահեռ, Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել նաեւ այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման թեմային անդրադարձ է կատարվել Երեւանում Նալբանդյանի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հանդիպմանը: Ի՞նչ է հայտնել Զալբերը Նալբանդյանին Մոսկվայի հանդիպման կապակցությամբ, կամ ի՞նչ է ասել Զալբերին Նալբանդյանը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, ԼՐԱԳԻՐ

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян