Ջոուի Բարթոնը խաղադրույքներ կատարելու համար 1.5 տարով հեռացվել է ֆուտբոլից
СПОРТԱնգլիական «Բարնլի»-ի կիսապաշտպան Ջոուի Բարթոնը 18 ամսով հեռացվել է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Նման որոշում է կայացրել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:
Անգլիայի ֆուտբոլը կանոնակարգող մարմինը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ընդունել է խաղադրույքներ կատարելու մեղադրանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2006 թվականի մարտի 26-ից մինչև 2016 թվականի մայիսի 13-ը Ջոուի Բարթոնը տարբեր իրադարձությունների վրա 1260 անգամ խաղադրույք է կատարել, ինչը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոնակարգի խախտում է:
Բարթոնը տուգանվել է նաև 30 հազար ֆունտով և հետագայի համար զգուշացում ստացել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



