«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «ՀԺ»
ПОЛИТИКА«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին բակերով` բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչերը:
Ըստ մեր տեղեկությունների, Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանի բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում «Էրեբունի Երեւան» երգի բազմաթիվ կատարումներից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



