Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել

МЕЖДУНАРОДНОЕ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կայացան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ինչպես նաև երկրի տարբեր հայաշատ բնակավայրերում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ապրիլի 23-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Սոֆիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով և երկու հանրապետությունների` Բուլղարիայի և Հայաստանի դրոշներով ցուցարարները Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակից երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի մոտ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմ եղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ելույթ ունացան Սոֆիայի համադրիչ խորհրդի ատենապետ և «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշիյանը, Նոր բուլղարական համալսարանի պատմաբան Աթանաս Բոյաջիևը, ասմունքով հանդես եկան բուլղարահայ համայնքի ներկայացուցիչները:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանը կարդաց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի աղոթք, որից հետո ելույթներով հանդես եկան Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի ատենապետ Վարդանուշ Թոփաքբաշիյանը: Ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Բուլղարիայում ՀՀ դեսպանության, «Միացյալ հայրենասերներ» խորհրդարանական պատգամավորական խմբի, Սոֆիայի հայկական կազմակերպությունների, բուլղար մտավորականների և հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ապրիլի 21-ին Պլովդիվի հայկական դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ապրիլի 23-ին Սուրբ պատարագ մատուցվեց Պլովդիվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում, որից հետո ծաղկեպսակներ և ծաղկիկներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի մոտ:

Ապրիլի 24-ի երեկոյան տեղի ունեցավ երթ դեպի Ռազմական ակումբ, որտեղ ելույթով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչներ և բուլղար հասարակական գործիչներ: Ընդունվեց Թուրքիայի իշխանություններին ուղղված հռչակագիր:

Ապրիլի 23-ի երեկոյան Վառնա քաղաքում տեղի ունեցավ ջահերով երթ դեպի քաղաքապետարանի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, ուր կայացած հավաքի ժամանակ ելույթներ ունեցան հայ համայնքի ներակայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց բարեխոսության կարգ: Ներկաներին իր օրհնությունը բերեց բուլղար ուղղափառ եկեղեցու Վառնայի և Մեծ Պրեսլավի թեմի առաջնորդ Յոհան արքեպիսկոպոսը: Հավաքվածները ցուցապաստառներով և դրոշներով շարժվեցին դեպի Մեծ եղեռնի հուշարձան, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ Վառնայի քաղաքապետարանի, տարբեր հայկական և բուլղարական հասարակական կազմակերպությունների անունից, անհատներից:

Միջոցառման ավարտին մի խումբ հայ երիտասարդներ ավտոերթով շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի հրապարակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայորդուն:

Ապրիլի 24-ին Հայաստանի, Բուլղարիայի և Արցախի դրոշներով տեղի ունեցավ երթ դեպի Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ նաև մոմավառություն:

Ապրիլի 24-ի երեկոյան Սլիվեն քաղաքի հայությունը հավաքվեց վերջերս տեղադրված հայկական խաչքարի մոտ, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ մոմավառություն:

Նույն օրը Ռուսե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ներկաների շարքում էին Ռուսեի մարզպետ Ստեֆկո Բուրդժիևը, քաղաքապետարանի «Կրթության, երիտասարդության և սպորտի» բաժնի պետ Սաշո Շտերևը, պատգամավորներ, խորհրդականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք: Արարողության ավարտին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Վելիկո Տրնովո քաղաքում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ, որոնց շրջանակներում «Բուլղարիայի ազգային շարժում» կուցակցությանը կից Երիտասարդական կազմակերպության և հայ համայնքի ներկայացուցիչները գլուխ խոնարհեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Բուլղարիայի Սիլիստրա քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում կարդացվեց աղոթք: 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира