Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իսրայելի քայլերը Սիրիայում սադրում են Իրանին

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Մոսկվայում հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ու Հզբոլահին կենտրոնանալ Հոլանի բարձրունքներում։
Լիբերմանը նշել է, որ Իրանն օգտագործում է Սիրիայի տարածքը լիբանանյան Հզբոլահ խմբավորմանը մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու համար, ինչն Իսրայելը չի կարող թույլ տալ։

Բացի այդ՝ Իսրայելի տրանսպորտի ու հետախուզության նախարար Իսրայել Կացը Վաշինգտոնում հայտարարել է, որ ճնշումներ է գործադրել օրենսդիրների ու Սպիտակ տան վրա Իրանի ու Հզբոլահի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Նա նշել է, որ չի կարելի թույլ տալ իրանական ցամաքային, օդային, ծովային ուժերի տեղակայումը սիրիական տարածքում։

Իսրայելը ևս մեկ անգամ ցուցադրեց «կարմիր գծերը», որից այն կողմ թույլ չի տալու անցնել Իրանին, մշտապես ցամաքում և ծովում տեղակայվել Սիրիայում` ստեղծելով ռազմական պլացդարմ անմիջապես իսրայելական սահմանների երկայնքով, այնպես էլ տարբեր շիայական խմբավորումների օգնությամբ մուտք գործել Հոլանի բարձրունքներ, այնտեղից ապակայունացնել Իսրայելի ողջ հյուսիսը։

Սակայն այդ ռազմավարությունն իրականացնելիս Իսրայելը կարող է անմիջական ռազմական գործողությունների մեջ մտնել Իրանի զինված ուժերի հետ Սիրիայի տարածքում` էլ ավելի բարդացնելով այնտեղ ստեղծված իրավիճակն ու «օգնել» ԻՊ-ին ու այլ իսլամիստական խմբավորումներին հետ գրավել կորցված տարածքները։

Իրան-Իսրայել, Իսրայել-Հզբոլահ ռազմական բախումները Սիրիայում ձեռնտու են միայն ԻՊ-ին. երկու ուժերը սպառելու են իրար՝ պայքարելով միմյանց դեմ, օգտվելու է միայն մեկը` ԻՊ-ը և նրան սպասարկող Սաուդյան Արաբիան` Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդը։ Բացի այդ՝ Իսրայելի գործողությունները` օդային հարվածները Սիրիայի տարբեր օբյեկտներին, անհարմար դրության մեջ են դնում ՌԴ-ին, ով պետք է ապահովի Սիրիայի անվտանգությանը, ռուսական զորքերը գտնվում են այդ երկրի տարածքում, ու Մոսկվան համարվում է Սիրիայի ռազմավարական դաշնակիցը։ 
Իսրայելի այդ քայլերը կարող են սիրիական հասարակության աչքում նվազեցնել ռուսական գործոնի դերն ու նշանակությունը ու վրդովմունք առաջացնել Ասադի դեմ. ինչու նրա դաշնակից Մոսկվան չի ազդում Իսրայելի վրա, որպեսզի նրանք չհարվածեն Սիրիային։ Այդ դրությունից միակողմանի կարող է օգտվել նաև Իրանը. պատասխանելով Իսրայելին՝ նա կդառնա Սիրիայում այն միակ ուժը, որն ուղիղ ռազմական բախման գնաց Իսրայելի դեմ ու պաշտպանեց սիրիացիներին։

Հիշեցնենք, որ Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմաքաղաքական միավորումը։

Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սիրիան ու Հզբոլահը Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը, Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր, Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների` Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել, այսպես կոչված, «շիայական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունը` առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն, Իսրայելից «շեղվելով», իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում` մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

Հզբոլահը Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում՝ իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր, կմիջամտի ԱՄՆ-ն։
Չպետք է մոռանալ նաև Իրանի ազդեցության մասին ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների վրա։ Հզբոլահի և իրանական շահերի համար վտանգ զգալով Թեհրանը կարող է զինել նաև Իսրայելի հարևանությամբ, Սինայում գտնվող տարբեր խմբավորումներին` իսլամիստական, բեդուիններին և այլն, Իսրայելի համար նաև հարավից նոր ճակատ բացելու համար։

Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հակաիրանական ուղենիշը՝ Թել-Ավիվը կարող է սրել իրավիճակը Սիրիայում, որպեսզի այնտեղ չձևավորվեն Իրանի ռազմաբազաներ` ռազմա-ծովային ու ցամաքային։ Սակայն հարվածել Իրանի զինված ուժերին նշանակում է casus belli ստեղծել, ինչը հղի է Իրան-Իսրայել ուղիղ առճակատման վտանգով։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха