Վարչապետն անբավարար է գնահատում անտառների կառավարման մակարդակը
ОБЩЕСТВОՎարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը: Վարչապետը նշեց, որ այդ թեմայի հետ կապված ապրիլի 26-ին անց է կացվել խորհրդակցություն, քանի որ վերջին ժամանակներս հաճախ են բարձրաձայնվում մտահոգություններ` ապօրինի անտառահատումների վերաբերյալ:
«Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում են անբավարար»,- ասաց Կարապետյանը:
Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին ախտորոշել անտառների պահպանության բնագավառում առկա խնդիրները, անտառների վերականգման ուղիները, ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների ու գործիքների մասին առաջարկություններ: Սերտ համագործակցելով բնապահպանական տեսչական մարմինների հետ, ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր:
Բնապահպանական տեսչական մարմնի պետին հանձնարարվեց ուսումնասիրվել վերջին երեք ամիսներին մամուլում, սոցիալական ցանցերում բնապահպանական խնդիրների վերաբերյալ հրապարակումները, ուսումնասիրել և ներկայացնել հաշվետվություն: