Ջերմուկի շենքերի եւ փողոցների վերանորոգման նախագծի համար կառավարությունը 40 մլն դրամ կհատկացնի
ОБЩЕСТВОՋերմուկի շենքերի ու փողոցների վերանորոգման նախագծի համար կառավարությունը 40 մլն դրամ (շուրջ 82 հազար դոլար) կհատկացնի: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 27-ի նիստում:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ այդ գումարը կհատկացվի 24 շենքերի տանիքների եւ մուտքերի վերանորոգման, ճանապարհների նորոգման, ինչպես նաաեւ քաղաքային զբոսայգիների բարեկարգման աշխատանքների համար:
Նշենք, որ մարզային քաղաքների բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր, Ասիական զարգացման բանկի 50 մլն դոլար վարկային միջոցներով:
Առաջին հինգ քաղաքներն են Վանաձորը, Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիիջանը եւ Աշտարակը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



