Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել Է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժել:
Բախումը տեղի Է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը ճեղքվածք Է ստացել:
«Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում Է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ:
Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել Է ռուսական «Լիման»-ը, ընթանում Է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում Է, որ այն կենդանիներ Էր փոխադրում:
Գործակալությունը, հղում անելով GAC տրանսպորտային ընկերությանը, նշում Է, որ բախումը տեղի Է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



