Թրամփը 1 մլրդ դոլար Է ակնկալում ստանալ Հարավային Կորեայից THAAD համակարգի համար
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ցանկանում Է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար: Նա նաեւ նշել Է, որ նաեւ ցանկանում Է վերանայել կամ ազատվել Սեուլի հետ «սարսափելի» առեւտրական համաձայնագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ հենց ԱՄՆ-ը պետք Է հոգա THAAD հակահրթիռային համակարգի ծախսերը: Հարավային Կորեան չի փոխել իր «հիմնական դիրքորոշումը». երկրի կառավարությունը միայն տարածք Է տրամադրում ԱՄՆ-ին համակարգի տեղակայման համար, իսկ ԱՄՆ-ը պաստախանատվություն Է կրում տեղակայման ու կառավարման համար, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանսյան հրամանատարության հրամանատար ծովակալ Հարի Հարիսը հայտարարել Է, որ Հարավային Կորեայում ամերիկյան THAAD հակահրիռային պաշտպանության համակարգը կտեղակայվի մոտ օրերս:
Բալիստիկ հրթիռների կալանման ամերիկյան նորագույն THAAD համակարգի սարքավորումն ապրիլի 26-ի առավոտյան Հարավային Կորեայում հասցրել են համակարգի տեղակայման վայր, ինչի մասին ավելի վաղ հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը: Սպասվում Է, որ մայիսին համակարգի տեղակայումը պետք Է ավարտված լինի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



