Լե Պենը խոստացել Է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ
МЕЖДУНАРОДНОЕ«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն Է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Նիսում՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում:
«Ֆրանսիան պատերազմի վիճակում Է, նրան հարվածներ են հասցնում ահաբեկիչները: Եվ այս պայմաններում ես կդառնամ պետության ղեկավար եւ գլխավոր հրամանատար, որը պատերազմ կմղի իսլամիստական ահաբեկչության դեմ: Եվ դա իրականացվելու Է ոչ այն անպատասխանատվությամբ ու անլրջությամբ, ինչպես առաջ, այլ ամենայն վճռականությամբ, արմատական իսլամիզմի արյունալի գաղափարախոսությունն արմատախիլ անելու նպատակով»,-հայտարարել Է լե Պենը:
«Տվյալ դեպքում անհրաժեշտ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ բոլոր մայրցամաքներում, քանի որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր Է»,-նշել Է նախագահի թեկնածուն: «Ֆրանսիան տնտեսապես, իսկ եթե պահանջվի՝ նաեւ ռազմական ուժերով կօգնի ահաբեկչության դեմ պայքարող երկրներին»«-ասել Է լե Պենը:
Նա հավաստել Է իր վճռականությունը «Ֆրանսիայից արտաքսել օտարերկրացի բոլոր իսլամիստներին, որոնք ուժային գերատեսչությունների կողմից ներառված են երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ցուցակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



