Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռումինական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայոց ցեղասպանության տարելիցը

ОБЩЕСТВО

Ռումինական մամուլն այս օրերին լայնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Հանրային TVR հեռուստատեսությունը, ռումինական այլ հեռուստակայաններ, Ռադիո Ռոմանիան, Agerpres լրատվական գործակալությունը, Adevarul թերթը եւ տեղական մամուլը լայնորեն լուսաբանում են Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 102-ամյակին նվիրված միջոցառում ները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ի երեկոյան Կլուժի TVR հեռուստեսության ուղիղ եթերով հեռուստալրագրող Կարեն Սեբեշիի «Տրանսիլվանիան այսօր» հաղորդման հյուրերն էին ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը եւ հեռուստախմբագիր Կլաուդիու Պադուրեանը/Claudiu Padurean, որոնք քննարկեցին ցեղասպանության թեման: TVR հեռուստեսությանը եւ ռումինական ռադիոյին հարցազրույցներ տվեցին դեսպան Համլետ Գասպարյանը եւ քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը: Հայոց ցեղասպանությանը նվիրված Կլուժի միջոցառումների մասին ընդարձակ հա ղորդում տարածեց ռումինական Աջերպրես/Agerpres գործակալությունը` լայն մեջբերումներ կատարելով, այնուհետեւ ամբողջությամբ տարածելով դեսպան Գասպարյանի ելույթը:

Ապրիլի 24-ին TVR Cluj ալիքի «Բազմագույն Տրանսիլվանիա» հաղորդումն ամբողջովին նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, այդ ողբերգության պատմական, քաղաքական եւ բարոյական ասպեկտներին: Հաղորդման հյուրերն էին հեռուստալրագրող Կարեն Սեբեշին/ Karen Attila Sebesi, պատմաբան, Հոլոքոստի մասնագետ Միքայել Շաֆիրը/Michael Shafir, գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը: Ուղիղ եթերի մեջ օգտագործվել են դեսպան Համլետ Գասպարյանի եւ քաղաքագետ Պավել Դալաքյանի հետ զրույցից հատվածներ:

Gherlainfo.ro, ziarulfaclia.ro, ziar.com եւ այլ կայքէջերում պատմում են ապրիլի 23-ի կիրակնօրյա պատարագի եւ համայնքի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին:

Realitatea.net, ziuanews.ro եւ այլ կայքէջեր գրում են Երուսաղեմում թուրք պատմաբան Թաներ Աքչամի կողմից գաղտնազերված նամակի մասին, որը եւս մեկ անգամ ապացուցում է Հայոց ցեղասպանության իրողությունը: Խոսքը թուրք երկու բարձր պաշտոնյայի մասին է, որոնց նամակագրությունից պարզ է դառնում, որ Ցեղասպանության պլանն արդեն մշակված էր: Վերջում նշվում է նաեւ այն, որ Իսրայելի տարբեր քաղաքական եւ մշակութային գործիչներ հաճախակի կոչ են անում իրենց երկրի խորհրդարանին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Hotnews.ro կայքէջը նշում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն իր ապրիլքսանչորսյան ելույթում չի օգտագործել ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ, այն առաջացրել է թուրքերի զայրույթը: Կայքէջը մեջբերումներ է ներկայացնում ԱՄՆ նախագահի ելույթից:

Cocoon.ro կայքէջը բավականին ծավալուն եւ մանրակրկիտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, համիդյան եւ Ադանայի ջարդերը, քաղաքական իրավիճակը եւ կոնտեքստը, հայերի դերն Առաջին համաշխարհային պատերազմում եւ Ցեղասպանության ընթացքն` ըստ փուլերի, խոշոր երկրների վերաբերմունքը, ընդհանուր պատճառված վնասի չափը, հայերի պանդխտությունը, Նեմեսիս խմբի գործողությունները, հայ-թուրքական պատերազմները, Սեւրի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերը, Ցեղասպանությունը գրականության մեջ, նահատակների սրբադասումը, Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնակն դիրքորոշումը եւ հանրային կարծիքը, միջազգային հանրության դիրքորոշումը եւ այլն:

Adevarul.ro կայքէջը ներկայացնում է ֆրանսահայ Կայծ Մինասյանի վերջերս ռումիներեն թարգմանված Հայերի հօդս ցնդածերազանքը գրքի շնորհանդեսը եւ գրքից բավականին մեծ մեջբերում է անում: Կայքը նյութ է զետեղել նաեւ ապրիլի 25-ին Կոնստանցայում հայկական խաչքարի բացման մասին:

Actualmm.ro կայքէջը ներկայացնում է, թե պատմության ընթացքում ինչեր են տեղի ունեցել ապրիլի 24-ին` ծավալուն տեղ հատկացնելով Ցեղասպանությանը:

Roman24.ro, ziarulderoman.ro եւ այլ կայքէջեր ներկայացնում են ապրիլի 24-ին Ռոման քաղաքում տեղի ունեցած գիտական սիմպոզիումը, որին մասնակցեցին պատմաբաններ, գիտաշխատողներ եւ այլն:

bzc.ro եւ այլ կայքէջեր անդրադառնում են ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքում Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ընթացքում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ելույթին:

Reporterul.ro կայքէջը ռումինահայ հռչակավոր ջազմեն Հարրի Դավիդյանի` Բոտոշան քաղաքում ապրիլի 22-ին ունեցած համերգի կոնտեքստում ծավալուն ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը: 

Ապրիլի 26-ին TVR1-ի «Համակեցություն» հաղորդման հյուրն էր ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը: 

Ռումինահայ «Արարատ» հանդեսն օրըստօրե ծանուցում էր իրադարձությունների մասին եւ իր ռումինալեզու կայքէջում զետեղում ծավալուն նյութեր:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами