Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով (սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և սննդի պահպանման համար նախատեսված պահարաններ), խոհանոցային սպասքով (էմալապատ և ալյումինե կաթսաներ) և կենցաղային տեխնիկայով (սալօջախ, սառնարան): 2012-16թ.թ. համայնքային ենթակայության մանկապարտեզները համալրվել են 40775 միավոր նոր գույքով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



