ԵԽԽՎ-ի բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել Է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված Է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
«ԵԽԽՎ-ի բյուրոն Ստրասբուրգում ապրիլի 28-ին կայացած հանդիպմանը որոշում Է ընդունել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնել Վեհաժողովի նախագահի պաշտոնում»,-նշվում Է փաստաթղթի տեքստում:
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդի կենտրոնակայանի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ԵԽԽՎ-ի բյուրոն աշխատանք Է սկսել Է Պեդրո Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգի վրա:
«Գործընթացն սկսված Է: Մոտ ժամանակներս սպասվում Է Ագրամունտի ելույթը»,-ասել Է նա: ՏԱՍՍ-ի մեկ այլ զրուցակից նշել Է, որ «որեւիցե եզրակացություն անելը վաղաժամ Է, քանի որ Վեհաժողովի նստաշրջանը դեռեւս չի ավարտվել»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



