Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին

ПОЛИТИКА

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարա կայնության հետ կապերի վարչությունից:

Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ կառավարության գործունեության ծրագրի: Բարեփոխումների շրջանակում վերջին վեց ամիսների ընթացքում ոռոգման համակարգի 37 ջրօգտագործողների ընկերությունները խոշորացվել են և հասցվել  14-ի: Որպես պարտադիր պայման ՋՕԸ-երը տեղեկայվելու են ոռոգման խնդիրներ ունեցող համայնքներում, որպեսզի ոռոգման սեզոնին անձամբ բախվեն այն խնդիրներին, որոնք ունեն գյուղացիները և գտնեն լուծումներ: ՋՕԸ-երի խոշորացման արդյունքում օպտիմալացվել են կրկնվող հաստիքները, արդյունքում տարեկան տնտեսվելու է 450-480 մլն դրամ: Միավորվել են նաև ջրառ իրականացնող երկու ընկերությունները, տնտեսվել է 35 մլն դրամ: Հարությունյանը տեղեկացրել է, որ կոմիտեի 4 ԾԻԳ-երից մեկը լուծարվել է, իսկ երեքը միավորվել են մեկում. այստեղ ևս տնտեսվել է 134 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջին փուլով կոմիտեն տնտեսել է 620 մլն դրամ: Բացի այդ, կոմիտեի ենթակայությամբ գործող ԾԻԳ-երը վերջին վեց ամսվա ընթացքում անցկացրել են 4 մրցույթ և պայամանագրերը կնքել նախահաշվային գնից 25 տոկոսով ավելի ցածր գնով, ինչի արդյունքում տնտեվել է ևս կես միլիարդ դրամ: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ մշակվել է ջրային կառավարման ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ 1-1,5 ամսվա ընթացքում: Դրանում կներառվեն առաջարկներ նաև անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված, որոնք կուտակվել են դեռևս 2002 թվականից:

Անդրադառնալով ոռոգման ջրի համակարգում հաշվառման գործընթացներին՝ Հարությունյանը զեկուցել է, որ ոռոգման համակարգերում և Սևանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել ևս 2100 ջրաչափ: Ծրագրի արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար և այժմ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ՝ միջոցներ ներգրավելու նպատակով: Կոմիտեի նախագահի խոսքով, ՋՕԸ-երի գործունեության հաշվետվությունը քննարկվում է յուրաքանչյուր ամիս և գոր ծունեությունը գնահատվում է ըստ հայտանիշերի: Հարությունյանն ընդգծել է, որ համակարգում բարեփոխումներ իրականացնելուց հետո այն ևս նախատեսվում է հանձնել մասնավոր կառավարման: Նշվել է նաև, որ հաշվիչներ են տեղադրվում բոլոր պոմպակայաններում՝ էներգետիկ կորուստները վերացնելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է ջրային տնտեսության համակարգում բարեփոխումների շարունակական իրականացումը և ընդգծել. «ՋՕԸ-երի հետ կապված ուղղությունը ճիշտ եք ընտրել: Շատ կոշտ գնում եք հաշվառման համակարգիամբողջական ներդրմանը: Երբ հաշվառման համակարգը դնեք, հաստատուն ծախսերը հասկանաք, դրանից հետո կխոսենք ենթակառուցվածքների կատարելագործ ման մասին: Շատ համարձակ գնում եք առաջ»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին օժանդակել կոմիտեին՝ ոռոգման համակարգի հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով դրամաշնորհային ծրագրեր ներգրավելու հարցում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի մատակարարման գործընթացին, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի և բաժանորդների միջև խմելու ջրի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանատուներին հորդորել է գործընթացը հնարավորինս արագացնել և առաջ շարժվել հստակ ժամանակացույցով: Ի պատասխան վարչապետի հարցին՝ զեկուցվել է, որ այսօր Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինը 23,65 ժամ ի: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե այսօր հանրապետությունում որքան  բաժանորդ կա, որոնց «Վեոլիա ջուր»-ը չի սպասարկում: Նշվել է, որ կա նման 560 համայնք: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ համայնքների հարցի լուծումը տեսնում է կլաստերների բաժանմամբ և հետագայում դրանց ջրային տնտեսության կառավարումը ևս մասնավոր օպերատորին հանձնելու միջոցով:

Վարչապետը զարմանք է արտահայտել 560 համայնքի առկայության կապակցությամբ և նշել. «Այսպես չի կարող լինել, համայնքների կեսը գտնվում է համակարգից դուրս: Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել, ո՞րն էրտրամաբանությունը, բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է»: Կարեն Կարապետյանը կարևորել է նշված համայնքների բաժանորդների սպա սարկման նպատակով մասնավոր օպերատորի ներգրավումը և նշել, որ չի կարող երկրի 40 տոկոսն ապրել մի ռեժիմով, 60-ը՝ մեկ: 

 Այնուհետև մանրամասներ են ներկայացվել Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 90 մլն եվրո արժողությամբ ջրամբարի շինարարական աշխատանքները մեկնարկել են հունվարի 23-ից և հաջողությամբ շարունակվում են: Դրանք  կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:

Քննարկվել են նաև ՀՀ տարածքում առավելապես խոշոր քաղաքների և դեպի Սևան լիճ ուղղված կեղտաջրերի մաքրման կայանների ներկա վիճակին, բիոլոգիական մաքրմանը, Արփա-Սևան թունելի վերանորոգմանը և 2017թ. պլանավորված Սևանա լիճ ջրի տեղափոխմանը վերաբերող հարցեր:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян