Հայաստանի առաջնությունում պայքարը շատ ուժեղ է. Վահան Մխիթարյան
СПОРТ31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր, 2017 թվականի Հայաստանի լողի չեմպիոն Վահան Մխիթարյանի կարծիքով, առաջնությունում լուրջ պայքար է ծավալվում:
«Օլիմպիական խաղերից հետո մարզավիճակս չէի ասի, որ բարձր մակարդակի վրա է: Բայց Հայաստանի այս առաջնությունում ակնհայտ մրցակցություն կար, «մեր պոչից բռնած» փոքր լողորդները առաջ են գնում: Առավել հետաքրքրիր է դառնում նաև մարզումները: Եթե առաջ գիտեինք, թե ով որ տեղն է գրավելու, ապա հիմա ոչ: Պայքարը շատ ուժեղ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Հայաստանի այս առաջնությունը բաց թողեց և մեծ սպորտից հեռացել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Մոնիկա Վասիլյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



