Մակրոնը մեծացնում Է հաղթելու շանսերը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. OpinionWay
МЕЖДУНАРОДНОЕ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում ավելացել Է մեկ տոկոսային կետով: Սրանք են այն արդյունքները, որոնք հրապարակվել են OpinionWay հասարակական կարծիքի հարցման ինստիտուտի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եթե ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեր այսօր, ապա, OpinionWay-ի տեղեկատվությամբ, Մակրոնի օգտին իրենց ձայնը կտար ընտրողների 60 տոկոսը (+1 տոկոսային կետ): «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածուի վարկանիշը նույն ժամանակաշրջանում արձանագրել Է բացասական դինամիկա: Հարցման տվյալների համաձայն, ներկայում լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 40 տոկոսը (-1 տոկոսային կետ):
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել Է ապրիլի 23-ին: Դրան մասնակցել Է 11 թեկնածու: Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից հաստատված տվյալների համաձայն, Մակրոնն ընտրությունների առաջին փուլում գրավել Է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 24,01 տոկոսը: Լե Պենը հաջորդ փուլ Է դուրս եկել 21,30 տոկոս արդյունքով:
Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



