Apple-ն անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ Է սկսել
ОБЩЕСТВОApple-ն սկսել Է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Այն բանից գրեթե երկու շաբաթ անց, երբ Apple.Inc-ն ստացավ Կալիֆոռնիայում ինքնավար ավտոմոբիլների իր տեխնոլոգիայի թեսթավորման թույլտվություն, ականատեսներն արել են ավտոմեքենայի առաջին լուսանկարները Սիլիկոնային հովտի ճանապարհներին: Ապրիլի կեսերին նահանգի իշխանություններն ըկերությանը տվել են թույլտվություններ 2015 թվականի Lexus RX450h երեք հիբրիդային ավտոմեքենաների համար: Դրանք վարելու իրավունք ունեն վեց փորձարկող վարորդներ՝ երկուական վարորդ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
Bloomberg-ի ներկայացրած լուսանկարներում պատկերված Է սպիտակ Lexus RX450h՝ հանդերձված բազմաթիվ տվիչներով: Ավտոմոբիլները սարքավորված են մի քանի խցիկներով տեսածիրի շրջադիտման համար, ԱՄՆ-ի Velodyne ընկերության 64-ալիքանոց լիդարով եւ երկու ռադիոտեղորոշման կայաններով: Անվարորդ ավտոմեքենաների վրա տեղակայված բոլոր սարքերն Apple փոխ Է առել այլ արտադրողներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



