Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են բուհի եւ Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման փոխգործակցությունը, հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջեւ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



