Հերպեսի առաջացման հիմնական պատճառը
ФОТОԱմերիկացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ հերպես վարակը, որը շուրթերի վրա փոքր խոցերի առաջացման պատճառ է դառնում, նման այլ վարակների հետ միասին կարող է կապված լինել մտավոր խնդիրների հետ:
Մասնագետները պնդում են, որ հակամարմինների ցուցանիշներով արյան մեջ վարակի բարձր մակարդակով մարդիկ, ինչը նշանակում է, որ նրանք ենթարկվել են տարբեր հիվանդությունների, օրինակ՝ առաջին տեսակի հերպեսի վարակի, ավելի հաճախ են ճանաչողական դժվարություններ ունենում՝ համեմատած այն մարդանց հետ, ում մոտ արյան մեջ վարակի մակարդակը ցածր է:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, ում արյան մեջ վարակը մեծ քանակությամբ է եղել, 25% -ով ավելի հաճախ են ցածր արդյունք ցույց տվել ինտելեկտուալ թեսթ անցնելիս, որն արդեն ութ տարի է` անցկացվում է ամեն տարի։ Սակայն վարակը հիշողության ու մտածողական ընդունակությունների վրա ազդել է երկար ժամանակ անց:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: