Ինչպիսի՞ն է փոքրիկ Տապասիային մարմնավորող Իշիտա Պանչատը կադրից դուրս
ФОТОՄեր ընթերցողների խնդրանով շարունակում ենք անդրադառնալ բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի սիրված կերպարներին եւ նրանց մարմնավորող դերասաններին:
Օրեր առաջ ձեր ուշադրությանը ներկայացրեցինք փոքրիկ Իչային մարմնավորող Սպարշ Խանչանդանիին: Բայց նրանից պակաս սիրված չէ նաեւ հեռուստասերիալում փոքրիկ Տապասիայի դերակատար Իշիտա Պանչատը:
Հենց նրա մասին է մեր այսօրվա անդրադարձը:
18-ամյա դերասանուհին իր քայլերը սկսել է 2008 թ-ին` «Մերժվածը» հեռուստասերիալից: Այդ ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր: Չնայած տարիքին` Իշիտան լավագույնս կարողանում է յուրացնել մի փոքր համառ եւ ընբոստ Տապասիայի կերպարը եւ համոզիչ կերպով մարմնավորել նրան:
Ֆիլմում բացասական, իսկ իրական կյանքում դրական ժպիտով աչքի ընկնող աղջկա առօրյա կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE