Խեսե. Գրիզմանը չի համապատասխանում Ռեալին, նրանից էլ ավելի լավ ֆուտբոլիստներ կան
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսեն, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իսպանական «Լաս Պալմասում», կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի համապատասխանում Մադրիդի «Ռեալի» խաղաոճին:
Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական ակումբը» հետևում է «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվողի գործողություններին:
«Ես «Ռեալի» սան եմ, մեծացել եմ այդ ակումբում և հարգանքով եմ լցված «սերուցքայինների» նկատմամբ: Բայց ես կարծում եմ, որ Գրիզմանը մադրիդյան ակումբին չհամապատասխանող ֆուտբոլիստ է: Կան ֆուտբոլիստներ, որոնք որոշ առումներով նրան գերազանցում են»,- Խեսեի խոսքն է մեջբերում «Sportium»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



