Ռուսաստանը հերքում է Թուրքիայի ԱԳՆ-ից բողոքի նոտա ստանալու մասին տեղեկությունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին բողոքի նոտա չի հղել՝ կապված ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու երկրորդ դեպքի հետ, որն իբր տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին:
Այս մասին ՌԻԱ լրատվականին հայտնել էԹուրքիայում ՌԴ դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Իգոր Միտյակովը:
«Մեզ տեղեկություն են փոխանցել, այլ ոչ բողոքի նոտա»,- ասել է նա, մինչդեռ ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում թուրքական դիվանագիտական աղբյուրն այլ տեղեկություն էր հաղորդել:
ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ ռուսական ռազմական ինքնաթիռները Թուրքիայի օդային սահմանը խախտել են 2 անգամ՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին: Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հոկտեմբերի 3-ին թուրքական սահմանը խախտելու փաստը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների հետևանքով: Սակայն երկրորդ խախտման մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:



