Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ
ОБЩЕСТВОԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ապրիլի 28-ին հանդիպեց Լիբանանի արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվեց համապատասխան փաստաթղթերի համաձայնեցումն ու ստորագրումը։
Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի բարեփոխումներին, դատական իշխանությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։
Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման միջազգային իրավական խնդիրների շուրջ։
Նախարար Սալիմ Ժրեյսատին ցանկություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



