Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ОБЩЕСТВОՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանը նվեր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Wow… Մեծ շնորհակալություններ Հենրիխ Մխիթարյանին Երևանում բրիտանական դեսպանությունից այս հիասքանչ նվերի համար: Մենք պետք է փայփայենք այն»,- նշել է դեսպանը:
Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



