Մաստակ ծամելն օգտակար է մտավոր աշխատանք կատարելու ժամանակ
ФОТОԲրիտանացի գիտնականները մի շատ հետաքրքիր գիտափորձ են անցկացրել, որի արդյունքում բացահայտել են, որ մաստակ ծամելը խթանում է ուղեղի աշխատանքը եւ լավացնում կարճաժամկետ հիշողությունը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, ուսումնասիրությանը մասնակցել են 38 հոգի, ովքեր 30 րոպե լսել են թվերի ցանկ եւ որոշել զույգի եւ կենտի հաջորդականությունը: Կամավորների կեսը խնդրի իրականացման ընթացքում պետք է ծամոն ծամեր: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծամոն ծամողները խնդիրը կատարել են մյուսներից ավելի արագ:

Գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ ծամելը խթանում է ուղեղի որոշ հատվածների աշխատանքը: Այն օգնում է կենտրոնանալ խնդիրների վրա, որոնք տեւական ժամանակ մշտական ուշադրություն են պահանջում:
Նյութի հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



