Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բելգիացի ֆուտբոլիստը նաև գրավոր զգուշացում է ստացել:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չգրանցվեց: Հանդիպման 83-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Ֆելաինին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնում է 5-րդ տեղում և ունի 64 միավոր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



