Հայտնիներ, որոնք տիտղոսակիր գեղեցկուհիներ են. լուսանկարներ
ФОТОNEWS.am STYLE-ը գրում է.
Գեղեցկության մրցույթները շատ հայտնիների առջեւ են դռներ բացել՝ մոդելներից սկսած հաղորդավարուհիներով վերջացրած:
Հաճախ որեւէ աստղի մասին խոսելիս նրան գեղեցկուհի ենք կոչում՝ շատ դեպքերում չիմանալով, որ տվյալ աստղը իսկապես ժամանակին դարձել է որեւէ գեղեցկության մրցույթի հաղթող: Իհարկե, կան նաեւ գեղեցկուհիներ, որոնք որեւէ տիտղոսի կարիք չունեն գեղեցիկ եւ հմայիչ կոչվելու համար:
Ինչեւէ, NEWS.am STYLE-ն այսօր անդրադարձել է տարբեր տարիներին տարբեր գեղեցկության մրցույթներում թագի արժանացած աստղերի, որոնք, միգուցե, «Միսս Տիեզերք»-ի մասշտաբների մրցույթում չեն մասնակցել, բայց դարձել են ոչ պակաս հեղինակավոր գեղեցկության մրցույթների թագուհիներ:
Կարծում ենք՝ չեք զարմանա, երբ տեսնեք, թե ովքեր կան տիտղոսակիր գեղեցկուհիների այս ցուցակում:
Հոլի Բերրի՝ «Miss Teen All American-1985», «Miss Ohio USA 1986»
Դեմի Լովատո՝ «Texas State Cinderella Miniature Miss 2000»
Այշվարիա Ռայ՝ «Miss World 1994»
Պրիյանկա Չոպրա՝ «Miss World 2000»
Եվա Լոնգորիա՝ «Miss Corpus Christi 1988»
Շերոն Սթոուն՝ «Miss Crawfort County 1975»
Լինդա Էվանգելիստա՝ «Miss Teen Niagara 1978»