Տղամարդկանց ո՞ր տարիքային խմբին է սպառնում էրեկտիլ դիսֆունկցիան
ФОТОԷրեկտիլ ֆունկցիայի խանգարումը տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող խնդիրներից է: Մասնագետները պնդում են, որ տարիքի հետ էրեկտիլ ֆունկցիայի խանգարումը անխուսափելի է: Նրանք պնդում են նաև, որ եթե մարդն ամբողջ կայքնում առողջ ապրելակերպ է վարում, ապա նմանատիպ խնդիրները 45 տարեկանից հետո նվազում են:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 45 տարեկանից հետո դիսֆունկցիայի ռիսկը սկսում է աճել տարեկան 11,3 %-ով: Երբ տղամարդը ծխում է, խմում, քիչ է շարժվում, շաքարախտ, սրտի հիվանդություն ունի, ապա էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկը մեծանում է: 75 տարեկան տղամարդկանց մոտ 80 %-ը չափավոր կամ բացարձակ դիսֆունկցիայով է տառապում:
Ծխելը դիսֆունկցիայի հավանականությունը մեծացնում է 86 %-ով, իսկ ճարպակալումն այն կրկնապատկում է: Այս մասին են վկայում 101 674 տղամարդկանց անալիզները:
Բժիշկները տղամարդկանց խորհուրդ են տալիս ոչ միայն փոխել կենսակերպը, այլ նաև անկեղծորեն խոսել իրենց խնդիրների մասին: Դիսֆունկցիայի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի օգնությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: