Արցախում երկու շաբաթ առաջ վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



