Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի նավը ճապոնական Սասեբո ռազմածովային բազա է մտել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ՌԾՈՒ-ի «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր դեսանտային նավը ճապոնական Կյուսյու կղզու Սասեբո ռազմածովային բազայի նավահանգիստ է մտել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ավելի ուշ նավը մասնակցելու է Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային առաջին համատեղ զորավարժություններին:
Ճապոնիայի Ինքնապաշտպանական ուժերի հայտարարության համաձայն՝ զորավարժությունները «կազմակերպվել են՝ երկրների միջեւ վստահության եւ համագործակցության խորացման նպատակով»:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ զորավարժությունները նախապատրաստվում են Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին: Մասնավորապես, Հյուսիսային Կորեան շաբաթ հերթական հրթիռային փորձարկումն է անցկացրել, որն ավարտվել է հրթիռի պայթյունով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



