Վիկտոր Օրբանը համաձայնել է «կատարել Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները»
МЕЖДУНАРОДНОЕՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համաձայնել է սահմանված ժամկետներում կատարել «Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները», որոնք վերաբերում են գիտությանն ու բարձրագույն դպրոցների ազատությանը:
DW-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում Եվրախորհրդարանի խոշորագույն պահպանողական խմբակցությունը կազմող ԵԺԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Օրբանը պատրաստակամություն է հայտնել չեղարկել բուհերին վերաբերող բոլոր սահմանափակումները:
«Մենք չենք համաձայնի, որպեսզի սահմանափակվեն քաղաքացիների հիմնական իրավունքները եւ անտեսվի գործող օրենսդրությունը»,- հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների դեմ ոտնձգություններն «անթույլատրելի մակարդակի են հասել»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



