Աթլետիկոյի պաշտպանը կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումները
СПОРТՄադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Լաս Պալմասի» (5:0) հետ խաղի ընթացքում,- տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:
Խիմենեսը բախվել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և փոխարինվել 67-րդ րոպեին: Դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ է վերջինիս վնասվածքը:
Ամենայն հավանականությամբ, «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խիմենեսը մասնակցել է 16 հանդիպման և ստացել 4 դեղին քարտ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



