Կանտե. Գիտեմ, թե ինչ է պետք Անգլիայի չեմպիոն դառնալու համար
СПОРТԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Լեսթերի» հետ դարձել էր երկրի չեմպիոն, կարծիք է հայտնել, որ այդ փորձը կարող է օգնել «ազնվականներին» մրցաշրջանի վերջնամասում:
«Գիտեմ, թե ինչ է պետք Անգլիայի չեմպիոն դառնալու համար: Գիտեմ, թե ինչպես պետք է պայքարել ճնշման վրա և շարունակել աշխատել հաղթանակի համար:
Այդ փորձն օգնում է ինձ, սակայն, ինչպես բոլորին է հայտնի, «Չելսին» շատ տիտղոսներ է նվաճել և ունի հրաշալի ֆուտբոլիստներ, որոնք գլխավերևում պահել են բազմաթիվ գավաթներ:
«Չելսին» պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղերին»,- Կանտեի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Հավելենք, որ «Չելսին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կապույտները» պետք է մրցեն «Էվերթոնի», «Միդլսբրոյի», «Վեսթ Բրոմվիչի», «Ուոթֆորդի» և «Սանդերլենդի» հետ: